AM RU EN
+37460-504946
+37491-554946
ԳԼԽԱՎՈՐՏՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄԴասական տուրեր Տաթևի թևեր Բնություն և արկածներ Խոհանոցային տուրեր Արկածային Տուրեր Ձմեռային Տուրեր Ռաֆտինգ Օդապարիկով թռիչք Մայիսյան տոներ Թռչունների դիտում Հելիկոպտեր Արշավային տուր Հայաստանում ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՏՈՒՐԵՐԻսրայել Իտալիա Իսպանիա Հունաստան,Պելոպոնես Հունաստան, Հռոդոս Կիպրոս Չեխիա Մալդիվներ Ինդոնեզիա,Բալի Դոմինիկյան Հանրապետություն Թաիլանդ Շրի Լանկա ՈՒՂԻՂ ՉՎԵՐԹՆԵՐՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԲԼՈԳՄԵՐ ՄԱՍԻՆԿՈՆՏԱԿՏՆԵՐ
head graphic

Մալդիվյան կղզիներ

 

  

«Դժվար է վատ արձակուրդ ունենալ

Մալդիվներում»։

Ադրիան Նևիլ

 

Ժամային գոտի՝ 12 ժամ:

Արժույթ՝ Մալդիվական Ռուֆիա (1 դոլլար = մոտավորապես 12.75 ռուֆիա)

Լեզու՝ Մալդիվերեն (Divekhi)

Մայրաքաղաք` Մալե

 

Մալդիվներն այն վայրն է, որտեղ մարդիկ գալիս են ապրելու կղզային կյանքով` չափազանց հանգիստ և չափազանց գեղեցիկ: Անկախ նրանից, թե ինչպես եք կազմակերպում այնտեղ Ձեր հանգիստը, տուն հիասթափված վերադառնալու շանսերը հավասար են 0-ի։  

մալդիվ

Ի՞նչ անել

Մալդիվների պարզ ջրերը իդեալական են ստորջրյա լողի և այնտեղ լուսանկարվելու համար։

Հանգստավայրերը հագեցած են սուզորդների դպրոցներով , որի դասերը հասանելի են թե սկսնակների և թե ինչ որ չափով տիրապետողների համար։

Կարող եք սուզվել Banana Reef Dive Site-ում տեսնելու հազվագյուտ տեսակի ձկներ, ինչպես նաև զբաղվել ձկնորսությամբ, իսկ լողափերի և հանգստյան գոտիների մեծ մասը ամենատարբեր սարքավորումներն ունեն ջրային սպորտաձևերի համար։

Թեև շատ մարդիկ գալիս են հանգստանալու ծովափերին կամ խաղալու ծովում,բայց մայրաքաղաք Մալեն ևս արժանի է այցելության։ Այնտեղ կտեսնեք 17-րդ դարի գեղեցիկ ճարտարապետությամբ Grand Friday մզկիթը։ Կրոնական կառույցը պատրաստված է մարջանե քարից՝ զարդարված քանդակներով, գեղագրությամբ և բարդ նախշերով։ Ուսումնասիրեք Մալդիվյան արվեստի օրինակները Ազգային պատկերասրահում: Դիտեք թարմ բռնած ձկներին Մալեի ձկների շուկայում։

Պատվիրեք 1 օրյա ուղևորություն դեպի ամենից քիչ այցելվող վայրերից մեկը, որտեղ մալդիվացիներն են ապրում։ Ճաշակեք տեղական կյանքն ու մշակույթը, այցելեք ձկնորսական գյուղերը, և գնեք ավանդական ձեռակերտ ապրանքներ։

մալդիվներ

 

Ե՞րբ այցելել


Դեկտեմբերից մինչև ապրիլ չոր սեզոնն է և ամենահայտնի ժամանակը Մալդիվներ այցելելու։Անկախ նրանից, թե տարվա որ ժամանակն է, ճանապարհորդները միշտ կարող են սպասել մեղմ ջերմաստիճանի՝ 26 °C-ի միջակայքում։

մալդիվ

 

ԳԼԽԱՎՈՐՏՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՏՈՒՐԵՐՈՒՂԻՂ ՉՎԵՐԹՆԵՐՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԲԼՈԳՄԵՐ ՄԱՍԻՆԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Copyright © 2017 Map Travel R Plus.