AM RU EN
+37460-504946
+37491-554946
ԳԼԽԱՎՈՐՏՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄԴասական տուրեր Տաթևի թևեր Բնություն և արկածներ Խոհանոցային տուրեր Արկածային Տուրեր Ձմեռային Տուրեր Ռաֆտինգ Օդապարիկով թռիչք Մայիսյան տոներ Թռչունների դիտում Հելիկոպտեր Արշավային տուր Հայաստանում ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՏՈՒՐԵՐԻսրայել Իտալիա Իսպանիա Հունաստան,Պելոպոնես Հունաստան, Հռոդոս Կիպրոս Չեխիա Մալդիվներ Ինդոնեզիա,Բալի Դոմինիկյան Հանրապետություն Թաիլանդ Շրի Լանկա ՈՒՂԻՂ ՉՎԵՐԹՆԵՐՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԲԼՈԳՄԵՐ ՄԱՍԻՆԿՈՆՏԱԿՏՆԵՐ
head graphic

ՄԵՐ ՄԱՍԻՆ

Հիմնադրվել է 2005 թվականին, Map Travel- ը Հայաստանում գործող առաջատար տուրիստական​​գործակալություն է: Մենք ունենք մեծ փորձ, և արտագնա և ներգնա տուրիզմում: Ամեն տարի մասնակցում ենք միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսներին:   Անհատական ​​և VIP հաճախորդներից բացի, մեր ընկերությունը  կազմակերպում է նաև խմբային տուրեր: Աշխատում ենք 80 անձից կազմված զբոսաշրջային խմբերի հետ,  ունենք նաև աշխարհի ցանկացած ուղղությամբ շրջագայություններ կազմակերպելու և միջին դասի համար նախատեսված շրջագայություններ և առավել շահավետ տարբերակներ ապահովելու փորձ:   Ձեզ ենք առաջարկում շրջագայություններ Հայաստանում, Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում, ինչպես նաև համակցված տուրեր Հայաստանում և Վրաստանում: Ապահովվում ենք որակյալ տրանսպորտի ծառայություն, պրոֆեսիոնալ զբոսավարի ծառայություն, ինչպես նաև սնունդ` լավագույն ռեստորաններում:

 

Մեր Թիմը

 

Ռուբինա Բաբայան/Տնօրեն

Ռուբինա

Ռուբինան 2005 թվականից հիմնադրել և ղեկավարում է Map Travel Armenia տուրիստական ընկերությունը։ Քաջածանոթ լինելով զբոսաշրջության խնդիրներին և բացերին, այս տարիների ընթացքում ստեղծել է բոլոր նախապայմանները Հայաստանում զբոսաշրջության ոլորտի զարգացմանը նպաստ բերելու և ներդրում ունենալու համար։

Իր շուրջը  համախմբելով ուժեղ մասնագետների՝ 15  տարուց ավել է հայկական շուկայում պահպանում է կազմակերպության փորձառու առաջատարի դիրքերը։

 

 

Աննա Բաբայան/Գլխավոր խորհրդատու

Աննա

Աննան զբաղվում է կազմակերպչական հարցերով , ընթացիկ պրոցեսների վերահսկողությամբ ։ Կազմում  և վերահսկում է կազմակերպության գործունեությանը վերաբերող հաշվետվությունների նախապատրաստումը։

 

Դիանա Ասրյան/Մարքեթինգ Մենեջեր

Դիանա

Դիանան գործունեություն է ծավալում մարքետինգային հետազոտության ոլորտում, իրականացնում  է շուկայի մոնիտորինգ, ստեղծագործական տարբեր գաղափարներ, սիրում է շփվել հաճախորդների հետ և ոգեշնչել նրանց։

Դիանան տիրապետում է արաբերենին և անգլերենին։

 

Սոնա Պետրոսյան/Արտագնա մենեջեր

Սոնա

Սոնան շուրջ 10 տարի է աշխատում է որպես արտագնա մենեջեր։ Ունենալով մեծ փորձ՝ ճշտորեն ուղղորդում է հաճախորդներին և առաջարկում է արտագնա տուր փաթեթների լավագույն տարբերակները, իսկ հաճախորդները գոհունակությամբ վերադառնում են կրկին օգտվելու նրա խորհրդատվությունից։

Նա գերազանց տիրապետում է ռուսերեն և անգլերեն լեզուներին։

 

 

Արմինե Արմենակյան/Ներգնա մենեջեր

Արմինե

Արմինեն եղել է Հայաստանի գրեթե բոլոր հատվածներում և լավատեղյակ լինելով մեր երկրի գեղատեսիլ պատմամշակութային և ժամանցային վայրերին օտարերկրացիների համար նախագծում է նրանց նախասիրություններին համապատասխան  տուր փաթեթներ։ Տպավորվելով Հայաստանով և մեր մասնագետի անհատական մոտեցման բարձր մակարդակով, այցելուները բազմիցս մեր երկիր են ուղղորդել նաև իրենց մտերիմներին և ընկերներին։

Արմինեն տիրապետում է անգլերեն և ֆրանսերեն լեզուներին։

 

 

Արմինե Ղուկասյան/Տոմսերի մենեջեր

Արմին

Արմինեն 11  տարի է աշխատում է այս բնագավառում, և արդեն ունի հաճախորդների մեծ բանակ, ովքեր տոմսերն ամրագրելու հարցում նախընտրում են աշխատել միայն Արմինեի հետ ։ Նա առաջինն է տեղեկացվում մասնագիտական վերջին նորույթներից և մեծ պատասխանատվությամբ է մոտենում կենդանիների տեղաշարժման հետ կապված հարցերին։

 

 

 

ԳԼԽԱՎՈՐՏՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՏՈՒՐԵՐՈՒՂԻՂ ՉՎԵՐԹՆԵՐՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԲԼՈԳՄԵՐ ՄԱՍԻՆԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Copyright © 2017 Map Travel R Plus.